Խաղաղություն չի լինելու. միջազգային լրատվամիջոցներին պետք է հրավիրել Բերձոր

Hraparak.am-ը գրում է.

«Այո, Լաչինի միջանցքը կյանքի ճանապարհ է, պատահական չէ, որ այդպես են կոչում այն։ Այդ միջանցքը ոչ միայն կապում է Արցախն ու Հայաստանը, այլ պարզապես կարևորագույն կենսական նշանակություն ունի թե Հայաստանի, թե Արցախի համար։ Այդ ճանապարհով Հայաստանի կյանքի համար կարևորագուն, կենսական նշանակություն ունեցող խնդիրներ են լուծվում։ Նոր ճանապարհի կառուցումը կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել Հայաստանի համար։ Գյուղերը անմիջապես դառնալու են դիտարկման ենթակա տարածք թշնամու համար։ Մենք այս ասուլիսը հրավիրել ենք, որպեսզի մանրամասն քաղաքացիներին բացատրենք՝ ինչի մասին է խոսքը, ինչ կարող է լինել Բերձորի հանձնումից հետո։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Նարինե Մեհրաբյանը։

«Փաշինյանի վերջին ասուլիսի ժամանակ առաջին 30 րոպեների ընթացքում երեք անգամ շեշտվեց պատերազմի հավանականության մասին ու սա պատահական չէ։ Բա եթե մենք գիտենք այդ ամենը, ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում այդ ամենը կանխելու համար, քաղաքական ու արտաքին քաղաքական ինչ քայլեր ենք ձեռնարկում կամ առհասարակ ձեռնարկում ենք , թե ոչ։ Ինչն է օրինակ մեզ հենց հիմա խանգարում, որ կազմենք միջազգային լրատվամիջոցների խումբ ու նրանց հրավիրել Բերձոր։ Դա անհրաժեշտ է մեզ հետագայում մեր իրավացիությունը փաստելու համար։ Ի՞նչ խաղաղություն, Լաչինի միջանցքի դրվագը հերթական միակողմանի զիջման ապացույցն է, սա խաղաղություն չէ։ Խաղաղություն չի լինելու, քանի որ դիմացինը ակնհայտ ցույց է տալիս իր հավակնություններն ու նպատակները»,- հավելեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3e600d854b73da2721c00f33bd5a1684

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում