Իմ տղան ինձ sms-ով գրել էր, որ այս հողերը ծախել են ու իմ նման տղաների կյանքն էլ՝ հետը. Զոհված զինվորի մայր (Վիդեո)

44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

«Չենք լռել ու չենք լռելու։ Էս ծանր վիճակում նույնսիկ պայքարելու ենք, որովհետև այսօր տեսնում ենք, որ հայրենիքը նվեր են տալիս», — ասաց կամավորական Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Օհանջանյանը։

Նա նշեց, թե պատերազմի օրերին իր որդին իրեն նամակ է գրել.

«Իմ տղան ինձ sms-ով գրել էր, որ այս հողերը ծախել են ու իմ նման տղաների կյանքն էլ՝ հետը։ Ես ունեմ այդ փաստը, կարող եմ ցույց տալ, բայց ուրեմն պետք է ինչ-որ փաստ բերե՞նք, որ դուք հավատաք՝ այս հողերը ծախել են»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում