Տավարի քյալլի համար մաքառողները պաշտոնից զրկելու են Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին. տղա՞ եք, նույն հերոսությամբ Ալիևին պատասխանեք. Ագնեսա Խամոյան

Ագնեսա Խամոյանը գրել է.

«Ամբողջ կյանքում պաշտոնի, պարգեւավճարի, մի նորմալ պիջակի ու տավարի քյալլի համար մաքառողները վաղը հերոսաբար պաշտոնից զրկելու են Աժ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին եւ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։

Վաղվա ԱԺ թատրոնով մի քանի ժամ էլ կփորձեն հանրության ուշադրությունը շեղել երկրի անվտանգային հարցերից, Բերձորի խնդրից ու Սյունիքում տարուց ավել ադրբեջանական ԶՈւ առկայության փաստից, հետո՞։ Անձնական մանր ու էժան վրեժխնդրությամբ դեռ որքա՞ն պետք է ձեզ եւ ձեր ղեկավարին բավարարեք։
Վաղը «ժողովրդավարության բաստիոնի» մեռելոցն է, ու որ պատկերացնեք սրանք ուր են հասել, պետք է կարդաք Իշխան Սաղաթելյանին պաշտոնանկ անելու(հիշեցնեմ, որ այն Դոնթի բանաձեւով ընդդիմությանն է, ՔՊ-ի նվերը չէ) հիմնավորումները։
Այսպես, ըստ Նիկոլի ՔՊ-ի, Իշխանը «չի կատարել համերաշխության ապահովմանն ուղղված իր առաքելությունը, այլ նաեւ հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել հանրության տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների»։
Հանրությանը պառակտած, սեւերի ու սպիտակների բաժանած, ասֆալտին փռած, պատերին ծեփած ուժը խոսում է համերաշխությունից, Մարտի 1-ին ոստիկանի ծեծից փառավորվողը՝ բախումներից, չագուջով ման եկողն ու լրագրողներին «ջանդամ» ասողը՝ ատելության խոսքից ու վիրավորանքից։
Հիմա ամենազավեշտալին՝ ՔՊ-ական «հիմնավորումները» Սասունի Քննչականի ու ոստիկանության Չհրապարակված ռելիզից տողեր են, օրինակ՝
«մայիսի 4. Բախում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ Բաղրամյան պողոտայում՝ Իշխան Սաղաթելյանի՝ ոստիկանական պատը հրելով բացելու կոչից 12 րոպե հետո։
«մայիսի 18. Իշխան Սաղաթելյանը վրդովված հարձակվում է ոստիկանների վրա, հրահրում, քաշքշուկ 13 րոպե։
մայիսի 30. Իշխան Սաղաթելյանը բախում է հրահրում 14 ոստիկանների հետ՝ հրելով եւ քաշքշելով ոստիկանին»։
Վիրավորանքի, ատելության խոսքի, սպառնալիքի դրվագներ՝
«Ապրիլի 24. Իշխան Սաղաթելյան. Ով ասում է, թե մենք պատերազմ ենք բերելու, անբարոյականի վաստակ է»։
Դե ինչ, սա վաղվա կրկեսի անոնսն էր🙂 Իսկ հիմա, պարզ հարց՝ տղա՞ եք, նույն հերոսությամբ Ալիեւին պատասխանեք ու մեր ռազմագերի տղաներին վերադարձրեք»։