Լավ լուր!!! Գյումրեցի ըմբիշ Լյովա Գևորգյանը ոսկե մեդալ նվաճեց

Հռոմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (մինչեւ 20 տարեկան) առաջնությունում ոսկե մեդալակիր դարձավ Հայաստանի թիմի ներկայացուցիչ Լյովա Գեւորգյանը։

125 կգ քաշային կարգի եզրափակիչում նա գոտեմարտեց վրացի Մերաբ Սուլեյմանաշվիլիի հետ եւ առավելության հասավ 13։2 հաշվով:

Նշենք նաև, որ հայ ըմբիշին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից եւ որակազրկվել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում