Ծովափ մեկնելիս զգույշ եղեք. Հուրգադայում շնաձուկը մեկ օրում սպանել է 2 կնոջ (Video)

Եգիպտոսում՝ Հուրգադա առողջարանային քաղաքի մոտ, 3 մետրանոց շնաձուկը մեկ օրում սպանել է երկու զբոսաշրջիկի։ Այս մասին հայտնել են երկրի շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից։

Գիշատիչի առաջին զոհը ավստրիացի 68-ամյա կին է: Շնաձուկը զբոսաշրջիկների աչքի առաջ կծել է նրա ձեռքն ու ոտքը։ Ստացած վնասվածքներից տուժածը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Նույն օրը առաջին հարձակման վայրից 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է երկրորդ զոհի դին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: