«Իմ գրկում հիմա Արմանիս եմ զգում». հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Ազատյաններն ուղիղ Եռաբլուր են գնացել. Video

Արցախյան 44-օրյա պատերազմում միակ որդուն՝ 20–ամյա Արմանին կորցրած Ազատյանները որդի են ունեցել։

«Աստղիկ» բժշկական կենտրոնում փոքրիկ Արմանին դիմավորելու էին եկել ոչ միայն բարեկամները, այլեւ պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։ Մայրը՝ տիկին Իրինան, դժվարությամբ է բառեր ընտրում՝ զգացմունքները նկարագրելու համար, ասում է միայն, որ երեխայի ծնունդը բոլորին խաղաղություն կբերի ու նոր ուժ կտա առաջ շարժվելու։ Որդուն գրկած 48–ամյա Վիգենը նույնպես զգացմունքներն արտահայտել չի կարողանում, միայն գիտի, որ ավելի մեծ եռանդով է շարունակելու պայքարը, գրում է News.am-ը։

«Ծիծաղը լացով, լացը ծիծաղով: Հիմա այդ վիճակն է ինձ մոտ: Հիմա գրկել եմ տղայիս ու Արմանիս եմ զգում»,– ասում է հայրն ու շտապում որդուն ավագ եղբոր հետ ծանոթացնել։ Հիվանդանոցից միանգամից «Եռաբլուր» են գնում։