Սպիտակի ամառային զորակոչի նորակոչիկները մեկնել են բանակ. Բարի ծառայություն մաղթենք տղաներին

Սպիտակ խոշորացված համայնքի ամառային զորակոչի առաջին հավաքի նորակոչիկներն այսօր մեկնեցին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։

Ինչպես տեղեկացրին Լոռու մարզպետարանից, նրանց ճանապարհելու էին գնացել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, համայնքապետարանի պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներն ու ընկերները։

Նորակոչիկները օրհնություն և օրհնված խաչեր ստացան՝ անփորձանք լինելու ու զինվորական ծառայությունը պատվով կատարելու մաղթանքով:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում