Էս ազգը կորցրել ա իր թասիբը, արժանապատվությունը, ամեն ինչը՝ բացի ախորժակից. Մխիթար Գալեյանի հայր. Video

Դատախազության շենքի առջև այսօր՝ հուլիսի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանք պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվության ենթարկվի։

Զոված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ասաց, թե այսօր այն վիճակում են գտնվում, որ ոչ մի բանից չեն վախենում։

«Մինչև վերջ պայքարելու ենք։ Չեմ կարծում, որ էս իրավապահ համակարգում կան ընենց թասիբով տղերք, որ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկեն», — նշեց Գալեյանը։

Խոսելով արդեն հարուցված քրեական գործերի մասին, որոնք ժամանակի ընթացքում նաև կարճվում են, Գալեյանն ասաց.

«Էս ազգը կորցրել ա իր թասիբը, նամուսը, արժանապատվությունը, ամեն ինչը՝ բացի ախորժակից»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում