Նևրոզ. առաջացման պատճառները, ինչպե՞ս հասկանալ, որ նևրոզ ունեք

Նևրոզը ամենահաճախակի օգտագործվող հոգեբանական տերմիններից է Հայաստանում:

Բայց չնայած դրան, շատերը այդքան էլ չեն հասկանում, թե ինչ է դա, շփոթում են այլ խնդիրների հետ կամ մի տերմինը փոխարինում են մյուսով:

Կլինիկական հոգեբան-հոգեթերապևտ Նաիրա Կարապետյանն Instagram-ում մանրամասներ է ներկայացրել նևրոզի մասին։

Բժշկագիտության բնագավառում «նևրոզ» հասկացությունը այժմ փոխարինվել է «նևրոտիկ խանգարում» տերմինով և օգտագործվում է որպես հավաքական հասկացություն, որը միավորում է տարբեր հոգեբանական խնդիրներ, ինչպիսիք են՝

▪️Նևրասթենիա,
▪️Կպչուն վիճակներ (օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում),
▪️Հիպոխոնդրիա,
▪️Տագնապային խանգարումներ և ֆոբիաներ,
▪️Դեպրեսիա:

Եվ այսպես, ի՞նչ են զգում նևրոզի ժամանակ և ի՞նչ նշաններով կարելի է հասկանալ, որ դուք կամ ձեր մտերիմներից որևէ մեկը նևրոզ ունի.

.Տրամադրության հաճախակի տատանումներ առանց որևէ ակնհայտ պատճառի,
.Անձի անվճռականություն և նախաձեռնության պակաս,
.Ոչ ստաբիլ ինքնագնահատական՝ սեփական կարողությունների թերագնահատում կամ գերագնահատում,
.Անկառավարելի և կպչուն վախերի առաջացում
.Մեկը մեկին հաջորդող առողջական և հոգեսոմատիկ խնդիրներ։

Նևրոտիկ մարդը, որպես կանոն, չի գտնվում ներկայում, նրա բոլոր մտքերն ուղղված են դեպի անցյալ կամ ապագա։

Նրան հաճախ տանջում են ափսոսանքները իր արած/չարած բաների համար, կամ այն անելիքների համար, որոնք նրան սպասվում են վաղը կամ մեկ տարի հետո:
.Նևրոզը շատ հաճախ չլուծված ներքին կոնֆլիկտի հետևանք է:

Ինչո՞ւ է առաջանում նևրոզը
.Հաճախ այն հրահրում են որոշ ներքին կամ արտաքին կոնֆլիկտներ, տրավմատիկ հանգամանքներ, երկարատև սթրես (հուզական կամ մտավոր):

.Մարդը դժվարանում է կենտրոնանալ ինչ-որ բանի վրա, նվազում է աշխատունակությունը, իսկ կասկածամտությունն ու ներշնչումը աճում են։

.Այդ իսկ պատճառով նևրոզի հետ աշխատանքի ամենաարդյունավետ միջոցը հոգեթերապիան է, որի ընթացքում հոգեբանը և այցելուն հասնում են անգիտակցականի շերտերին և աշխատում բազային և ճնշված կոնֆլիկտի հետ։ Եվ երբ գլուխկոտրուկը հավաքվում է, կյանքը շատ ավելի հեշտ է դառնում:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում