Եվրոպացի մեկն արցախցուն առաջարկում է, թե բա՝ արի քեզ Արցախիդ չափով ուրիշ տեղ տարածք տամ, գնա քո համար ապրի. կարդացեք արցախցու պատասխանը

Շուշան Պետրոսյանի ընկերուհիներից մեկը՝ Հասմիկ Սիմոնյանը հետաքրքիր դրվագ է ներկայացրել արցախցիների առօրյայից։

«Արցախում ենք: Համազգային հայ կրթական Արցախի գրասենյակը փառատոն է կազմակերպել, հրավիրյալներից եմ նաև ես: Երեկոներն այստեղ վերջանում են երկարատև ուշ ընթրիքով ու ավելի երկար զրույցներով, լեռնաբույսերից անմահական թեյով ու թեյի հետ մատուցվող կծովի շաքարով ու կոնֆետով: Լսածս որոշ պատմություններ օրագրում եմ: Ներկաներից Shushanը ոչ թե պատմում է, այլ դիմախաղով ու ձայնի հատընտիր նրբերանգներով կարճ մոնոներկայացում տալիս: (Էն որ արտիստը արտիստ ա, կապ չունի՝ բեմում, թե սեղանի շուրջ): Հանրայնացնելու թույլտվություն եմ խնդրում: Ասում է՝ հա, իհարկե, կարելի է:

Օրագրիս մեջ գրել եմ՝ «օր 1, տող եմ բաց թողել, Շուշանի պատմածները»: Եվ ուրեմն կիսվում եմ դրանցից մեկով. «Եվրոպացի մեկն առաջարկում է արցախցուն, թե բա՝ լսի, արի քեզ Արցախիդ չափով, Արցախի բնության նույն տեսքով ուրիշ տեղ տարածք տամ, գնա քո համար հանգիստ ապրի: Արցախցին թե՝ ի՛, բա մեր սևահողը: Սա ասում ա՝ հընգեր, Արցախիդ սևահողը կբերենք, շաղ կտանք էդ տարածքով մեկ: Արցախցին թե՝ ի՛, բա մեր թոթը: Սա ասում ա՝ լսի, ձեր թոթի ծառերը հատիկ-հատիկ կհանենք արմատներով, կտանենք էդ սևահողում կտնկենք: Արցախցին մնում-մնում ա, թե՝ ի՜, բա մեր թորքը»»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում