Սինձո Աբեի դեմ մահափորձը Ռուսաստանը որակել է «ահաբեկչություն»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ապշած է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձի մասին լուրից, գրում է gazeta.ru-ն:

«Մենք համոզված ենք, որ նրանք, ովքեր ծրագրել և կատարել են այս հրեշավոր հանցագործությունը, կրելու են համապատասխան պատասխանատվություն այս ահաբեկչական գործողության համար, որը արդարացված չէ և չի կարող արդարացվել», – ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակման մեջ։

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է իր դեմ իրականացված մահափորձից հետո, հայտնում է NHK-ն։

Քաղաքական գործիչը մահացել է Նարա քաղաքի բժշկական համալսարանական հիվանդանոցում։ Նա 67 տարեկան էր։

Հիշեցնենք, որ մահափորձը կատարվել է Ճապոնիայի Նարա քաղաքում: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքական գործչի ելույթի ժամանակ, նա հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: