Եթե Երևանում Սպիտակի ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունենա, կկորցնենք շենքերի 80 տոկոսը, կունենանք միանգամից 300 հազար զոհ. Մասնագետ. Video

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Միքայել Մելքումյանն ասում է, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ ամեն րոպե կարող է գրանցվել ուժգին երկրաշարժ: Հետևաբար այդ երկրաշարժին դիմակայելու համար անհրաժեշտ է բարձրացնել շենքերի սեյսմիկ անվտանգությունը, հատկապես խորհրդային տարիներին կառուցված շենքերի:

«Երևանի և այլ քաղաքների վիճակը սեյսմիկ անվտանգության առումով շատ տխուր է։ Ես միշտ ասել եմ և թույլ տվեք կրկնեմ, եթե Աստված մի արասցե, Սպիտակի ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունենա Երևանի տարածքում, ապա մենք կկորցնենք շենքերի 80 տոկոսը, կունենանք միանգամից 300 հազար զոհ» , — 5-րդ ալիքի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում ասաց Մելքումյանը։

Մասնագետի խոսքով, սա գիտնականների կողմից կատարված աշխատանքների արդյունքներն են։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում