Տրոլեյբուսի նոր գիծ՝ վերջին 30 տարում առաջին անգամ. Video

Երևանում, սովետից հետո առաջին անգամ, տրոլեյբուսի նոր գիծ է անցկացվել։ Ավելի ճիշտ՝ երկարացվել է գործող երկրորդ երթուղին, բայց հաշվի առնելով, որ փորձ է արվում էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտին երկրորդ շնչառություն տալ՝ կարևոր քայլ է՝ ասում է մայրաքաղաքի տրանպորտային խնդիրների պատասխանատուն։

Հայկ Սարգսյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ) — Վերջին 20-30 տարում դա առաջին դեպքն է, որ Երևանում տրոլեյբուսային գիծ է կառուցվում:

Գիծը նոր, պղնձե մետաղալարերով է, մոտ 1,1 կմ երկարությամբ։ Այն երկու հարց է լուծում․ նախ՝ Չարբախի ավելի շատ բնակչություն կկարողանա օգտվել համեմատաբար էժան ու չծանրաբեռնված տրանսպորտից, և երկրորդ՝ տրոլեյբուսն այլևս վերջնականգառում պտտվելիս երթևեկության համար խնդիր-վթարային իրավիճակ չի ստեղծի։ Երկարացված երթուղին քարտեզում հետևյալ տեսքն ունի։

Նախկինում շուտ էր ավարտվում, հիմա գալիս է Շիրակ 41՝ Կլայկ» առևտրի կենտրոն․․․ Բազմաբնակարան շենքեր են էս հատվածում: Տեսեք՝ էս Շիրակի փողոցն է, որով երկարել-գնացել է դպրոց, մանկապարտեզ, անձնագրային կա, պոլիկլինիկա․․․

Երթուղին անցկացվել է քաղաքապետարանի գումարներով: Ինչքա՞ն է արժեցել՝ Սարգսյանը տեղյակ չէր։ Ծախսն արդարացված է թե ոչ՝ առաջիկայում պարզ կլինի: Գծի երկարացման օգուտների մասին չի շտապում գնահատական տալ տրոլեյբուսի 40 տարվա վարորդ վարպետ Վաչիկը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում