Արցախյան բոլոր մարտական գործողությունների մասնակից Արթուր Ավանեսյանի բալիկին շտապ վիրահատություն է հարկավոր

ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախյան բոլոր մարտական գործողությունների մասնակից Արթուր Ավանեսյանի բալիկին շտապ վիրահատություն է հարկավոր։ Խնդրում եմ օգնել բալիկին»։

Նկարում պատկերված հրեշտակը մարտակերտցի 8 ամսական Տիգրանն է։ Երեխայի մոտ 2 ամսական հասակում ախտորոշվել է ցիտոմեգալովիրուսային հեպատիտ, ինչի արդյունքում զարգացել է լյարդի ցիռոզ: Երեխայի կյանքը հնարավոր է փրկել լյարդի փոխպատվաստման միջոցով։
Այս վիրահատությունը Հայաստանում կատարում են «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները` Մինսկի գործընկերների հետ միասին: Փոխպատվաստման ընդհանուր արժեքը կազմում է 19 միլիոն դրամ, որից 5 մլն դրամը տրամադրում է Հայաստանի կառավարությունը: Երեխայի հարազատների կողմից կազմակերպված դրամահավաքի արդյունքում արդեն իսկ հավաքվել է շուրջ 7 մլն դրամ, անհրաժեշտ է հավաքել ևս 7 մլն դրամ, որը հնարավորություն կտա հուլիսի վերջին իրականացնել Տիգրանի համար կենսական նշանակություն ունեցող վիրահատությունը:
Երեխայի հայրը արցախյան երեք պատերազմների լեգենդար մասնակից է, և այս պահին ունի մեր օգնության կարիքը:
Սիրելի բարեկամներ, ստորև կարող եք ծանոթանալ փոքրիկի հիվանդության պատմությանն ու հնարավորության սահմաններում օգնել` վստահ լինելով, որ այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է, անգամ փոքրիկ օգնությունը շատ կարևոր է:
Եկեք միասնական ջանքերով Տիգրանին պարգևենք անհոգ մանկություն ունենալու երջանկությունը։
Փոխանցումներ կարող եք կատարել նաև հետևյալ կերպ.
ArCa — 4083090010040213 (Visa card)
Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Տիգրան Ավանեսյանի բուժման նպատակով»)
AMD — 1570070033850100
USD — 1570070033850101
EUR — 1570070033850146
RUB – 1570070033850158
Միջազգային փոխանցման համար՝ https://bit.ly/33Ocjun
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում