Երևանում 22-ամյա երիտասարդներ են դանակահարվել, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․Մանրամասներ

Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Միքայելյան» բժշկական կենտրոն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ագոնալ վիճակ, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ՝ 22-ամյա Խորեն Թովմասյանն է, և մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափովում ևս մի քաղաքացի։ Ոստիկանները տեղում պարզում են, որ այդ քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ՝ 22-ամյա Ալեքսանդր Զուռնաչյանն է։

Մինչ բժիշկնեը պայքարում էին նրանց կյանքի համար, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռցու փողոցի 125/1 հասցեի մոտից, որտեղ ժամը 00։30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ նրանց և այլ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ ստացել են նշված վնասվածքները։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: