‼Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը դրական է եղել, այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, գրում է ABC news-ը:

ԱՄՆ նախագահն ունի թեթև ախտանշաններ և աշխատում է հեռավար։ Մամուլի քարտուղարը նշել է, որ նախագահը ամբողջովին պատվաստված է, ստացել է պատվաստանյութի երկու լրացուցիչ ներարկում և «շատ մեղմ ախտանշաններ ունի»։ Ժան Պիեռի խոսքով՝ Բայդենը հեռավար կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ թեստը չի լինի բացասական։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում