Օրգանիզմը մաքրող հզոր միջոց

Օրգանիզմի դետոքսիկացիան պարտադիր երևույթ է, այն անհրաժեշտ է օրգանիզմից ավելորդ տոքսիններն ու միկրոբները մաքրելու համար: Ժամանակի ընթացքում մեր օրգանիզմը խոցելի է դառնում տարատեսակ օրգանիզմների և տոքսինների համար, իսկ մեր իմունային համակարգն այլևս չի կարողանում մաքրել դրանք: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է օգնել մեր օրգանիզմին այս հարցում:

Healthyfoodteam կայքը ներկայացնում է բնական բաղադրատոմս, որը կօգնի օրգանիզմից դուրս բերել ավելորդ տոքսիններն ու մանր օրգանիզմները, որոնք խանգարում են մեր կյանքի բնականոն ռիթմին: Սա բնական դեղամիջոց է, որը շատ պարզ է պատրաստվում և չափազանց օգտակար է: Բաղադրության մեջ են մտնում կոճապղպեղը, կիտրոնն ու մեղրը: Այս բոլոր տարրերի մասին բազմիցս խոսել ենք մեր նախկին հրապարակումներում: Սրանք լավագույնս օգնում են իմունային համակարգին վերականգնել իր աշխատանքն ու վերադառնալ բնականոն ռիթմին:

Չնայած այս բաղադրությամբ դեղամիջոցը բավականին հզոր է, այնուամենայնիվ, այն կարող եք համադրել նաև հիմալայան աղով, կայենյան պղպեղով, կոճապղպեղով և ժենշենով: Այս համադրությունը չափազանց արդյունավետ կերպով նվազեցնում է խորխը, մինչդեռ մեղրը հանգստացնում է կոկորդի ցավը: Այս հզոր խառնուրդն իրական զենք է հիվանդությունների, մրսածության դեմ և պարզապես ամբողջ օրգանիզմի դետոքսիկացիայի համար:

Բաղադրություն

  • 120մլ ջուր
  • ¼ թ/գ հիմալայան աղ
  • ¼ թ/գ կայենյան պղպեղ
  • ½ թ/գ աղացած կոճապղպեղ
  • 30մլ կիտրոնի հյութ
  • 1ճ/գ մեղր
  • ¼ թ/գ ժենշենի փոշի

Պարզապես բոլոր բաղադրիչները խառնեք և միանգամից խմեք այս հյութը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում