Տղաները Դիլիջանից գնում են բանակ. Բարի ու անփորձանք ծառայություն, տղե՛րք

Հուլիսի 25-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Դիլիջան համայնքի զորակոչիկների ևս մի խումբ:
Զորակոչիկներին ճանապարհելու արարողությանը մասնակցել են Դիլիջան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Բազինյանը և Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանման Դիլիջանի բաժանմունքի պետ Վ. Ղուկասյանը:
Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանման Դիլիջանի բաժանմունքի պետ Վ. Ղուկասյանը, դիմելով զորակոչիկներին, ասաց. «Սիրելի՛ զորակոչիկներ, այսօրվանից մեր պետության անվտանգությունը վստահում ենք նաև ձեզ: Այսօրվանից դուք մեր երկրի պաշտպաններն եք, մեր երկրի զինվորը: Ձեզ բարի երթ, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ: Երկու տարի հետո նույն վայրում, նույն կազմով սպասելու ենք ձեզ»:
Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչները նաև ավանդական դարձած նվերները հանձնեցին նորակոչիկներին՝ տղաներին մաղթելով խաղաղ ու բարի ծառայություն:
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: