Շնորհավորեք!!! Ըմբիշ Գասպար Տերտերյանը դարձել է աշխարհի առաջնության հաղթող

Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը Հռոմում ընթացող Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճել է հաղթողի տիտղոսը:

60 կգ քաշայինների եզրափակչում մեր պատանի ըմբիշը 8:0 հաշվով հաղթանակ է տարել Ֆրանսիայի ներկայացուցիչ Լուկաս Կևին Գրասսոյի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր:

Տերտերյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում 2:1 հաշվով առավելության հասել ղազախ ըմբիշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 8:0 հաշվով ուժեղ եղել Թուրքիայի ներկայացուցչից:

Կիսաեզրափակչում էլ հայ ըմբիշը գոտեմարտել էր իրանցի Հոսեին Միրշեքարի հետ և 5:1 հաշվով հաղթանակ տարել:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: