Մարմնի 70 տոկոսն այրված էր․ ՊՆ-ն չի պարզաբանում՝ ինչ պայմաններում է այրվածք ստացել զինվորը․ ՏԵՍԱՆՅՈւԹ. factor.am

Ժամկետային զինծառայող, Ազատանի բնակիչ 19-ամյա Պալյան Պողոսյանը մահացել է․ այս տեղեկությունը երեկ Factor TV-ին հայտնեցին Այրվածքաբանության ազգային կենտրոնից։

Շատ չանցած տեղեկատվությունը հաստատեց նաև ՊՆ-ն՝ ցավակցելով տղայի հարազատներին։ Ժամկետային Պալյանը հուլիսի 17-ին Սյունիքի զորամասերից մեկում էր այրվածքներ ստացել , տեղափոխվել Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Դեպքից 8 օր անց տղայի ինքնազգացողությունը վատացել էր, միացվել արհեստական շնչառական սարքին, բայց կյանքը փրկել չի հաջողվել։ Պաշտպանական գերատեսչությունը այրվածքներ ստանալու հանգամանքների մասին ոչ մի պարզաբանում չի տվել, սակայն հարազատներից մեզ հասած տեղեկություններով, բլինդաժը, որտեղ ծառայություն էին իրականացնում զինվորները, եղանակային պայմաններից ելնելով՝ ստիպված են եղել միշտ ջեռուցել՝ ամառ, թե ձմեռ։ Ըստ մեր զրուցակցի՝ ջեռուցման համար օգտագործել են վառարան․ քարածխից մի կտոր բոցկլտացել է ու հրդեհել քնապարկերը։ Պալյանը ու ևս 3 զինվոր փորձել են հանգցնել կրակը, սակայն այրվածքներ են ստացել։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյաի խոսքով տղայի վիճակը կարգավորվել էր, սակայն վերջին երկու օրը կրկին վատացել է, իրենց տեղեկություններով նաև երիկամների հետ կապված խնդիր է եղել։ Թե իրականում ինչի հետևանքով է վրա հասել մահը՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնից որևէ պատասխան չտվեցին։ ՊՆ-ի՝ հուլիսի 25-ին տարածած հաղորդագրութան մեջ նշվում էր, որ պայմանավորված ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել էր վատթարացում և վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/538181.html

© factor.am

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում