Տեսեք՝ Արփի Գաբրիելյանի քույրը, ով Արթուր Գրիգորյանի հարսն է, ինչ հուզիչ գրառում է արել սկեսրայրի վերաբերյալ (լուսանկար, տեսանյութ)

Երեկ՝ հուլիսի 31-ին, երգահան Արթուր Գրիգորյանի ծնունդն էր։ Նա կդառնար 64 տարեկան։ Օրերս Արթուր Գրիգորյանի հիշատակին նվիրված համերգ էր կազմակերպվել, որը ցուցադրվել էր երեկ նրա ծննդյան առիթով։

Շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ շնորհավորել էին Արթուր Գրիգորյանին ծննդյան առիթով։ Հրապարակմամբ էր հանդես եկել նաև նրա որդու կինը՝ Անին։ Վերջինս իրենց համատեղ լուսանկարն էր հրապարակել, իսկ դրան կից գրել էր հետևյալը․ «Կարոտել եմ շատ»։

Հավելենք, որ Անին երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանի քույրն է։

Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին: Ըստ տեղեկությունների՝ նա կոկորդի քաղցկեղ ուներ: Երգահանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը, հոր մահից հետո եթերում խոստովանել էր, որ նրա հիվանդության մասին իմացել են նախորդ տարի՝ սեպտեմբերին: