ՇՏԱՊ. Լարված իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Գեղամասար դիրքերի ուղղությամբ

Hraparak.am կայքի տեղեկություններով՝ այս պահին նաև լարված իրավիճակ է Գեղարքունի մարզի Գեղամասար գյուղի դիրքերի ուղղությամբ: Հիշեցնենք, որ Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում