Մեզ ասում են՝ կամ հիմա զորքը հանում եք վերջնականապես, կամ հարձակում ենք սկսում…

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել. 

«ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ շուտափույթ դուրս բերում Արցախից։

Սա է Բաքվի այս րոպեական նպատակը։ Ո՜չ, ոչ թե սեպտեմբերի 1֊ով, այլ հենց հիմա։
Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն է զրուցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդի հետ ու հայտարարել, որ ՀՀն չի կատարում Ն9֊ով ստանձնած պարտավորություններն ու զորքը շարունակում է պահել Արցախում։
Այս հստակ ուղերձի հետևանքները փնտրեք այսօրվա սադրանքներուծ: Մեզ ասում են. կամհիմա դուրս եք գալիս վերջնականապես, կամ հարձակում ենք սկսում։
Շաբաթ և կիրակի օրերին ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հենց այսօրվա սադրանքի հողն էր հարթում։ Ապատեղեկատվություն` ապատեղեկատվության հետևից, մեղադրանքներ հայկական կողմի ուղղությամբ։
Արդյո՞ք կտրվենք այս շանտաժին ու զորքը դուրս կբերենք հենց վաղը։ Պրիմիտիվ բան եմասում, բայց վաղն էլ պարզ կդառնա։
Ինչպե՞ս և ո՞վ է կազմակերպելու բնակչության առումով հատնող Արցախի հարյուրավոր կիլոմետրերով նոր բնագծի անառիկությունըչեմ պատկերացնում։
Փաստ է, որ քաղաքական օնանիզմով զբաղվելու փոխարեն բոլոր ուժերը կարիք ունեն ուղեղները լարել հենց այս ուղղությամբ։ Մնացած բոլոր դեպքերում` շարքային մորթապաշտների կույտ են։
Հ.Գ. «Մենք ենք մեր սարերի» Տատ ու Պապի քարից հայացքներում ավելի շատ կյանք ուիմաստություն կա, քան էս արհավիրքն իբր համակարգող, զրահապատ մեքենաներով շրջողու իրենց ամենախելոքի տեղ դրած բազմաթիվ վայ պաշտոնյաների հայացքներում»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում