Ի՞նչ իրավիճակ է այս պահին Աղավնոյում

«Հրապարակը» կապ է հաստատել Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի հետ՝ պարզելու, թե ինչ իրավիճակ է գյուղում: Գյուղապետի խոսքով՝ թեև Հայաստանում և Արցախում իրավիճակը խիստ մտահոգիչ է, սակայն Աղավնո գյուղում մարդիկ վճռական են տրամադրված: Գյուղն ունի ավելի քան 200 բնակիչ, որոնցից և որևէ մեկը չի պատրաստվում լքել իր հայրենի հողը:

Գյուղապետի պնդմամբ՝ բնակիչների շրջանում մտահոգություն միշտ էլ կա, սակայն տարհանման հարց այս պահին չի դրվել։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք կան խոսակցություններ մինչև օգոստոսի 5-ը գյուղը ազատելու մասին, պատասխանեց․ «Մենք չենք պատրաստվում ազատել ո՛չ մինչև 5-ը, ո՛չ 15-ը»։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում