«Տղաս 78 օր կորած մնացել է ձյան, անձրևի տակ»․ Դադամյանների ընտանիքը Եռաբլուր այցելելիս յոթ գերեզման են գնում.VIDEO

36-ամյա Մարինե Դադամյանի ամուսինը՝ զինվորական, 20 տարվա սպա, 39-ամյա Ռոման Դադամյանը զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայրենիքը պաշտպանելիս։

Մարինեն ամուսնու՝ Ռոմանի հետ, վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 10-ին՝ ժամը 4-ի հատվածում, դրանից հետո զանգերն արդեն անպատասխան են մնացել:

Զոհվելուց 78 օր հետո է միայն Ռոմանի մարմինը հայտնաբերվել, իսկ մինչ այդ ընտանիքը հակասական տեղեկություն էր ստանում՝ լուր էր հասնում, որ ամուսինը զոհվել է, հետո հերքվում էր:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում