ՊՆ-ից հայտնում են, թե Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, սահմանին իրադրությունը կայուն է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով, թե, իբր, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ ամսաթիվ) կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,-նշել են ՊՆ-ից:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: