Գագիկ Ծառուկյանի որդու քավորությամբ «Փարավոն» ռեստորանում հերթական էլիտար հարսանիքն է կայացել

Կիրակի օրը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում հերթական էլիտար հարսանիքն է եղել` ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանն ամուսնացրել է դստերը։

Փեսացուն Համլետ Ավետիսյանի կամ հանրությանն առավել հայտնի Նեպտունի Համիկի որդին է: Վերջինս ԲՀԿ-ական է, Գագիկ Ծառուկյանի մերձավորներից, «Նեպտուն» սպորտային համալիրի սեփականատերն է, ունի այլ բիզնեսներ:

Հարսանիքի քավորն էլ Ծառուկյանի ավագ որդին է եղել։ Հարսանեկան խնջույքին երգել են հայ էստրադայի երգիչ-երգչուհիները, հրավիրված են եղել նախկին պաշտոնյաներ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8b0ef538151431016a75614dbc41bce4

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում