Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված զոհված զինվորների մարմինների դեպքով քրգործ չի հարուցվել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 3-ին մերժել է Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողների մարմինների դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ բողոքը ներկայացրած փաստաբան Գարիկ Գալիկյանից։

Նա նշեց, որ դեռեւս դատարանից որոշումը չի ստացել, չի կարող մեկնաբանել այն։

Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտումն արել էին զոհված զինծառայողների հարազատները՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 31-ին:  Այդ օրերին կառավարությունը չէր հրապարակում ո՛չ զոհերի ու ոչ էլ անհետ կորածների թվերը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում