Երևանը հույս ունի կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. Փաշինյանի ելույթը՝ ՌԴ-ում

Թուրքիայի հետ զրույց է սկսվել, Ադրբեջանի հետ ինտենսիվ զրույց է ընթանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ։ Այդ մասին Վլադիվոստոկում ընթացող Տնտեսական Ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հույս ունենք Ռուսաստանի Դաշնության աջակցությանը՝ ոչ միայն որպես ռազմավարական դաշնակցի, այլև որպես Ադրբեջանի գործընկեր:

Ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որը զբաղվում է ԼՂ խնդրի կարգավորմամբ։

Մենք արդեն բանակցություններ ենք սկսել Թուրքիայի հետ։ Մենք հույս ունենք բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ Ռուսաստանի աջակցությամբ»,- ասաց Փաշինյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: