Տարոնին «Ազգային հերոսի» կոչում շնորհել. Աշոտիս «Մատական խաչը» մինչ այսօր չշնորհողները թող ամաչեն. Գոհար Մարտիկյան

Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Մարտիկյանը գրել է.

«Գիտեի, Տղաս, համոզված էի,

Որ քո սխրանքը ծիլեր է տալու…
(1994թ. հունվարի 31-ին, Քարվաճառի 2018 բարձունքը կյանքի գնով պահպանած, 1 ու կես ժամ թշնամու դեմ մեն-մենակ պայքարած, լեռան ստորոտում՝ հետախուզության արդյունքներին սպասող մարտական բազմաքանակ ընկերներին շրջապատման վտանգից փրկած՝ իմ ԱՇՈՏ ՌՈՒԴՈՒԼՖԻ ՉԱԽՈՅԱՆ)։
ՏԱՐՈՆԻՆ «Ազգային հերոսի» կոչում շնորհել։
ԱՇՈՏԻՍ «Մատական խաչը» մինչ այսօր չշնորհողները թող ամաչեն։ Ես միևնույն է շարունակելու եմ հպարտանալ որդուս (…և 1988-94թ.թ. հաղթանակը կերտած) հերոսների սխրանքով։
Նրանք կերտեցին ու պատմությանը պարգևեցին
ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿԵԴԱՐԸ»։
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: