Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել ու հայտարարել, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հավանականությունը մեծ է։
Նա մի շարք հանձնարարականներ է տվել, որպեսզի զորքերը միշտ պատրաստ լինեն մարտական առաջադրանքներ կատարելու և ուշադրություն դարձնեն զորքերի մարտական պատրաստվածությանը, դաշտային վարժանքների ինտենսիվությանը, ինչպես նաև պահպանեն մարտական պատրաստության մակարդակը:
