Ուրախ լուր!!! Կամո Ունանյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը դարձել է ոսկե մեդալակիր։

Չեխիայի Պարդուբիցե քաղաքում սեպտեմբերի 9-11-ը կայացել է WSF վարկածով աշխարհի առաջնությունը, որին մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 67 երկիր:

Այս առաջնությունում Հայաստանը ներկայացրել է Կամո Ունանյանը։

«Իմ քաշային կարգում (-75 կգ) մենամարտել եմ Մարոկոն, Ռումինիան, Հունգարիան, Չեխիան ներկայացնող մարզիկների դեմ, իսկ ադրբեջանցուն ու թուրքին տապալել եմ՝ առանց շանսերի: Ինչպես խոստացել էի՝ ամեն ինչ արել եմ, որպեսզի մեր դրոշը բարձր պահեմ ու այնպես հաղթեմ թուրքին ու ադրբեջանցուն, որ ուզենան ավարտեն իրենց սպորտային կարիերան», – Iravunk.com-ի հետ զրույցում ասել է կրկին աշխարհի չեմպիոն դարձած Ունանյանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: