Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետևանքով սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,-նշել է Թորոսյանը:
