Լավ լուր!! Շախմատի աշխարհի չեմպիոն ունենք

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, երկրի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթեց աշխարհի երիտասարդական առաջնությունում:

Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանը սև խաղաքարերով մրցել է Լեհաստանի ներկայացուցիչ Մարտինա Վիկարի հետ և հաղթանակ տարել՝ ժամանակից շուտ ապահովելով աշխարհի չեմպիոնի կոչումը:

Մարիամ Մկրտչյանը 10 տուրերում էլ հաղթել է և 10 միավոր ունի իր ակտիվում: Առաջնության ավարտին 1 տուր է մնացել:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: