Զինվորի տանն այսօր հարսանիք պետք է լիներ.

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է.
…Զինվորի տանն այսօր հարսանիք պետք է լիներ…Մեր Մեսրոպն ամուսնանալու էր, այսինքն՝ ամուսնանում է, բայց՝ առանց հարսանիքի:
44-օրյա պատերազմի մասնակիցը լավ գիտի, թե ինչ է պատերազմը, իր մաշկի վրա է զգացել ամեն ինչ: Վերջին օրերի իրադարձություններով պայմանավորված, Մեսրոպը չեղարկեց հարսանյաց արարողությունը:
Զինվորի տան ողջ անձնակազմը, զինվորները, բոլորս, որ այդքան սպասել էինք Մեսրոպի հարսանիքին, երջանկություն ենք մաղթում մեր սիրելի զույգին: Սիրելի Մեսրոպ և Անի, խաղաղ երկնքի տակ ապրեք ձեր ընտանիքի բոլոր օրերը, միասնական եղեք՝ պատերազմի ժամանակ, թե՝ խաղաղության և բազում զավակներ պարգևեք հայ ազգին:
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: