Երկրաշարժ` Իրանում այն զգացվել է Սյունիքում, Արարատում, Երևանում և Կոտայքում

Սույն թվականի սեպտեմբերի 21-ին, տեղական ժամանակվ ժամը 21:57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․29⁰ և արևելյան երկայնության 45․14⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության` Թասուջ քաղաքից 24 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ։
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Սիսիան և Մեղրի քաղաքներում 4-5 բալ, Արարատի մարզի Արարատ քաղաքում 2-3 բալ, Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում 2 բալ ուժգնությամբ։
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: