Պետք է սովորել ամեն մի տեսածից կամ լսածից միանգամից չընկճվել. ՔՊ-ական պատգամավոր

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գրել է.
«Բարև երեկո, կրկին եկել եմ ասեմ, որ պետք է շատ հստակ գիտակցել, որ մեզ համար հեշտ չի եղել երբեք և երբեք չի էլ լինելու, առավել ևս որպես պետություն, առավել ևս, որ կյանքում ընդհանրապես ոչինչ հեշտ չի էլ լինում, ու դա բնական է:
Դրա համար չեմ հոգնի կրկնել, պետք է սովորել ամեն մի տեսածից կամ լսածից միանգամից չընկճվել կամ չոգևորվել, ամեն մի էմոցիա չսփռել համացանց, քանի որ այստեղ մենակ դուք չեք:
Լինել զգոն, զուսպ, սառնասիրտ, հավասարկշիռ, պինդ, ուժեղ, հանդուգն և ամենակարևորը տոկուն, հանրային տոկունությունը մարտահրավերներին դիմակայելու համար մեկ զենքն է։
Ուժե՜ղ, հանդո՜ւգն, տոկո՜ւն»։
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում