Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու․ Լևոն Տեր-Պետրոսյան

Հանրային հեռուսատընկերությունը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի անոնսը:

Դիտարկմանը, թե եղել է հրապարակում, որ Արցախի ու Հայաստանի նախկին նախագահների հետ հանդիպմանը, նախագահներից մեկը առաջարկել է «ստորագրել կապիտուլյացիայի թուղթը և նա այն մարդն է եղել, ով ժամանակին հանձնում էր Արցախը»։

Առաջին նախագահն ասում է, որ շնորհավորում է գրողին, բայց չի մեկնաբանում․«Ով էլ գա նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու»։

Հարցին, թե ընդդիմադիր կողմի թեզն այն է, որ՝ նա չի կարող, թող գնա, մենք կգանք և կփոխենք վիճակը։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է․«Ես ասում եմ՝ չեք կարող, որովհետև դուք չգիտեք, ինֆորմացիային չեք տիրապետում, թե այսօր ինչ է պահանջվում Հայաստանից։ Ես տեսնում եմ խնդիր, բոլոր այդ վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին, ինչ փաստաթուղթ էլ ստորագրի պիտի ասեն՝ դավաճան, թուրք, չգիտեմ ինչ»։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: