Ճի՞շտ եմ հասկանում, որ մենք դատապարտված ենք փաստաթուղթ ստորագրելու, Լևոն Տեր-Պետրոսյանին հարց ուղղեց Պետրոս Ղազարյանը։
«Աշխարհում չկան երկու հարևան պետություններ, որ հաշտության պայմանագրեր չունեն» , – պատասխանեց նախագահը։
Դիտարկմանը, թե դա կապիտուլյացիայի պայմանագիր է, ոչ թե հաշտության, Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքեց.
«Այո՛, մեզնից ավելի հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկել։ Ես առաջինն եմ ասել, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել։ Վերջին հաշվով մեկն է հաղթելու, ինչ է եղել, Ճապոնիա՞ն չի նվաստացել»։
