Տեր-Պետրոսյանը կոչ է անում ձեռք մեկնել Փաշինյանին. Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը գրում է.

«Փաշինյանը պնդում է, որ նա պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, որը հիմնված կլինի ՀՀ 1991 թվականի սահմանների վրա ու անվտանգության երաշխիքներ կտա Արցախի հայ բնակչությանը: Ու քանի որ նա արդեն նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնից է քննադատել ռուսական խաղաղապահներին, ստացվում է, որ այդ անվտանգության երաշխիքները չեն կարա լինեն ռուս, այլ պիտի լինեն այլ երկրների խաղաղապահների տեսքով: Դատելով մեր երկրում ԱՄՆ ու ԵՄ ակտիվությունից` կարելի է ենթադրել, որ այդ երաշխիքները հենց իրենք էլ ուզում են տալ` Արցախում զորք տեղակայելով: Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել այդ պայմանագիրը: Կարելի է երկար բարակ գրել, թե ինչու, բայց տվյալ դեպքում դա էական չէ: Փաստ է, որ հրաժարվում է:

Երեկվա Տեր-Պետրոսյանի հարցազրույցից, դրան նախորդած արտահոսքերից, և հարցազրույցին հաջորդած Աշոտյանի հայտարարությունից պարզ է դառնում նաև ներհայկական ընդդիմադիր քաղաքական դիսկուրսը: Տեր-Պետրոսյանը կոչ է անում ձեռք մեկնել Փաշինյանին, Սերժ Սարգսյանը ուզում է, որ ընդդիմությունը միասնական վարչապետի թեկնածու առաջադրի ու հեռացնի Փաշինյանին, իսկ Քոչարյանը ուզում է սպասի մինչև Փաշինյանը կտա ինչ պիտի տա, ու ինքը նստի Նիկոլի տեղը: Այս ամենից անում ենք ևս մեկ եզրահանգում. Ռուսաստանը նույնպես դեմ է Փաշինյանի առաջարկած խաղաղության պայմանագրին, այլապես հենց Քոչարյանը առաջին ձեռք մեկնողը կլիներ, ինչպես դա եղավ հետպատերազմյան բողոքի ալիքը ցրելուց, ընտրություններ կազմակերպելուց, ԱԺ-ի աշխատանքները լեգիտիմացնելուց և բազմաթիվ այլ դրվագներում:
Ստեղ կա ևս մեկ խաղացող, որի դիրքորոշումն ըստ իս այս պատմության մեջ անկյունաքարային դեր է խաղալու: Բանն այն է, որ Ադրբեջանի վերջին հարձակման նախաշեմին մի քանի կարևոր իրադարձություններ տեղի ունեցան: Փաշինյանը ակտիվացրեց հայ-ամերիկյան մերձեցման գործընթացը, օգոստոսին հաստատվեց Փելոսիի այցի ժամկետը, Պնախարար Պապիկյանը 8 օրյա այցով մեկնեց ԱՄՆ, ու այս ամենի ֆոնին տեղեկատվական հոսքում մի տեսակ կորավ այն լուրը, որ սեպտեմբերի կեսերին պետք է տեղի ունենար հերթական, թվով 5րդ հայ-թուրքական հանդիպումը: Ընդ որում, ըստ հոդվածների, այս անգամ այն պետք է տեղի ունենար ոչ թե չեզոք գոտում, այլ կամ Կարսում կամ Երևանում և պետք է ընդգրկեր բազմաթիվ պրոֆիլային գերատեսչություններ, որոնք կոչված էին համատեղ մեկնարկել հայ-թուրքական սահմանի վերաբացումը: Այս հանդիպումը սակայն տեղի չունեցավ ադրբեջանական ագրեսիայի պատճառով: Թե ինչ ռազմավարական ճեղքեր ունեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ես գրել էի նախորդ տեքստերիցս մեկում (հղումը կդնեմ մեկնաբանություններում): Այնտեղ նշել էի նաև, որ Ադրբեջանական այս ագրեսիայի ֆոնին կտրուկ լարվեցին ռուս-թուրքական հարաբերությունները:
Ստացվում է, որ հավաքական արևմուտքը և թուրքիան ունեն խնդրի լուծման ծրագիր, որը Հայաստանում առաջ են տանում Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը: Ադրբեջանն ու Ռուսաստանն այս ծրագիրը տապալելու նպատակ ունեն, և Հայաստանի ներսում դրան ծառայում է Քոչարյանը: Տակն էլ մնում է ճարահատյալ մարդկանց մի փոքր խումբ, ովքեր դեռ փորձում են ինչ-որ ձև դիմակայել բոլորին, ու էդ մարդկանց իղձերը մարմնավորում է Սերժը: Ըստ էության քաղաքական դիսկուրսը պտտվում է քաղաքական պրագմատիզմի, պուտանկիզմի ու ռոմանտիզմի շուրջ: Ընտրությունը մերն է…»․
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: