Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա. Քոչարյանի պատասխանը՝ Տեր-Պետրոսյանին

Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ վիճակը Հայաստանում պայթյունավտանգ է. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում շեշտակի նվազել է. «Մենք ինքներս հասցրել ենք պլենտուսի մակարդակի»։

Անդրադառնալով կոնսոլիդացիայի մասին կոչերին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց.

«Մտքեր են հնչեցնում, թե միավորվենք, որ օգնենք ծանր որոշում կայացնելու համար։ Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար։ Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա, հակառակը՝ դեկոնսոլիդացիա է պետք»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում