Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի ուղղությամբ այսօր ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել։ Զոհեր և վիրավորներ չկան։ Այս պահի դրությամբ փոխհրաձգություն չկա, ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է, որ Կուտական գյուղի բնակիչները հայտնել են՝ թշնամին այսօր առավոտից որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ:
