Ղրիմի կամրջի հատվածներից մեկում այրվում է վառելիքով բեռնված գնացքը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հայտարարել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։
« Պատճառների ու հետևանքների մասին դեռ վաղ է խոսել։ Աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու ուղղությամբ»,- ասվում է Կրյուչկովի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ղրիմի կամրջով ավտոմեքենաների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
