Խոշոր ավտովթար Երևան–Գյումրի ճանապարհին. կան զոհեր (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Նախնական տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, հիշյալ վայրում միմյանց են բախվել «Պորշ» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վարորդները տեղում մահացել են, իսկ «Պորշ» ավտոմեքենայի 3 ուղևոր՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում