Հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների վերջին էսկալացիան «մեծ ուշադրություն է պահանջում»․ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ

Հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների վերջին էսկալացիան «մեծ ուշադրություն է պահանջում»։ Այս մասին հայտարարել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Կոքսը։

Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել կրկնապատկել ջանքերը հակամարտության խաղաղ լուծում գտնելու հարցում, որը «այդքան բացասաբար է ազդում Հարավային Կովկասի տարածաշրջանում միլիոնավոր մարդկանց կյանքի վրա»:

«Ես հայ և ադրբեջանցի խորհրդարանականներին կոչ եմ անում Վեհաժողովն օգտագործել որպես հարթակ ամենաբարդ հարցերը քննարկելու համար։ Պետք է սկսել կառուցողական երկխոսություն ՝ տարաձայնությունների շուրջ դիրքորոշումները մերձեցնելու համար։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ», – ասել Է Կոքսը մամուլի ասուլիսում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: