‼ Դավթաշենի կամրջի տակ տղամարդկանց դիեր են հայտնաբերվել

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դիեր կան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են Երևանի 103 շտապօգնության թիվ 22 բժիշկների բրիգադը, ովքեր արձանագրել են 2 տղամարդու մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։ Իսկ քննչական բաժնում քրեական վարույթը նախաձեռնվել է սպանություններ հատկանիշներով։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: