90+5-րդ րոպեին խփած Մխիթարյանի գոլը հաղթանակ է բերել «Ինտեր»-ին

Իտալիայի առաջնությունում երեկոյան «Ֆիորենտինա»-ն հյուրընկալել է «Ինտեր»-ին:
Հանդիպումը բավական լարված ու գոլառատ է ստացվել: Արդեն 2-րդ րոպեին Նիկոլո Բարելլան առաջ է մղել հյուրերին, իսկ 15-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը հստակ իրացրել է 11-մետրանոցը:

Եւս երկու 11-մետրանոց հարված է նշանակվել՝ մեկը «Ֆիորենտինա»-ի, մյուսը «Ինտեր»-ի դարպասին: Ավելացված խաղաժամանակում հաշիվը եղել է 3:3, սակայն արդեն 90+5-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ ու հաղթանակ պարգեւել իր թիմին:

«Ինտեր»-ն այժմ 21 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում