Հոկտեմբերի 25-ին տեղի կունենա Արեգակի խավարում

Հոկտեմբերի 25-ին կդիտվի Արեգակի մասնակի խավարում, որը տեսանելի կլինի նաև Հայաստանից։

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ արեգակի մասնակի խավարումը կսկսվի հոկտեմբերի 25-ին սկսած 13։52 րոպեից, խավարումը պիկի կհասնի 15։11-ին, իսկ ավարտը կդիտվի 16։24 րոպեին։

Ընդհանուր առմամբ խավարումը կտևի 2 ժամ 32 րոպե։

Արժե նշել, որ Արեգակի խավարումը պետք է դիտել սարքի միջոցով, որն ունի հատուկ ֆիլտրեր, հեռադիտակների եւ խցիկների համար նույնպես անհրաժեշտ են հատուկ ֆիլտրեր։ Առանց դրանց Արեգակի խավարումը դիտելը կարող է վատացնել տեսողությունը եւ անգամ կուրության հանգեցնել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: