Միջին քաղաքացին հիմա 14%-ով ավելի լավա ապրում, բնականաբար, որոշ մարդիկ էլ ավելի վատ են ապրում

Մենք մի քանի ամիս առաջ պլանավորածից բարձրացրեցինք թոշակներն ու նպաստները, հաջորդ տարի եւս սոցիալական խնդիրների լուծումը լինելու է մեր գլխավոր նպատակը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա չհամաձայնեց տեսակետին, որ ՀՀ քաղաքացին ամեն օր ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը. «Եթե վերցնենք միջին քաղաքացուն, միջին քաղաքացին, կոպիտ ասած, 14,1 տոկոսով ավելի լավ է ապրում: Բնականաբար, որոշ մարդիկ ավելի վատ են ապրել, եւ մեր խնդիրն է այնպես անել, որ այդ թիվը լինի զրո: Մենք 50 հազարով ավելացրել ենք աշխատատեղերի քանակը, որն ազդել է 50 հազար ընտանիքի բարեկեցության մակարդակի վրա»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում