Բաքվին երևի թվում է, որ եթե հաղթել է պատերազմում, կարող է մաքսիմալիստական մոտեցումներ ցուցաբերել

2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկ լավ ու մեկ վատ արձանագրում արեց:

«Վատն այն է, որ բոլոր ուղղություններով, որոնց շուրջ բանակցում ենք Ադրբեջանի հետ, ըստ էության, հանդիպում ենք Ադրբեջանի մաքսիմալիստական, առավելապաշտական դիրքորոշումներին: Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը, համարելով, որ ռազմական հաջողություններ է ունեցել, այժմ կարող է ինչ-որ պայմաններ թելադրել։ Սա, իհարկե, իրականություն չի կարող լինել ու երկարատև, կայուն ու համապարփակ խաղաղության այս ճանապարհով հնարավոր չէ հասնել», – ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա նշեց, թե եթե Ադրբեջանն իսկապես շահագրգռված է ունենալ կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, ապա պետք է որոշ հարցերում արձանագրեն, որ միակողմանի շահավետ լուծումներ չեն կարող լինել:

Լավ նորությունն էլ, ըստ Միրզոյանի, այն է, որ բոլոր խնդիրները, որ կան Ադրեջանի հետ հարաբերություններում, ամբողջ փաթեթի նկատմամբ կա միջազգային հանրության հստակ ուշադրություն:

«Այս ուշադրությունը գնալով ավելի մեծանում է, հատկապես, սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո, կարծում եմ, միջազգային հանրությունը շատ հստակ ուղերձ հղեց Ադրբեջանին այն մասին, որ ուժի կիրառման սպառնալիքը չի կարող լինել հարցերի լուծման ճանապարհ։ Հուսով եմ՝ այս ուղերձը Ադրբեջանում կհասկանան», – ընդգծեց Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ կան գծեր, որոնք չպետք է հատվեն. «Սա է միջազգային հանրության ուղերձը»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: